Կարևոր իրադարձություններ

Հպարտ մենության մեջ մնացել էր միայն Իշխան Զաքարյանը. «Հրապարակ»

11 Ապրիլ, 2024 09:02
Հպարտ մենության մեջ մնացել էր միայն Իշխան Զաքարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի ղեկավարած  «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը:

Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:

Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, եւ մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տեւական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին