Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ

10 Ապրիլ, 2024 17:34
ԱԽ քարտուղարը հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը Հելսինկիում հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող ջանքերն ու կառուցողական մոտեցումները: Քարտուղարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումից շահելու են բոլոր տարածաշրջանային երկրները:

Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ քարտուղարը շեշտել է, որ այն պետք է իրականացվի դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին