Կարևոր իրադարձություններ

Մեկ ամսվա ընթացքում ինչ իրավախախտումներ է բացահայտել ՊԵԿ-ը

10 Ապրիլ, 2024 09:57
Մեկ ամսվա ընթացքում ինչ իրավախախտումներ է բացահայտել ՊԵԿ-ը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

35  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8562656 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 41․580083 ՀՀ դրամ։

41 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11․584000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11845000 ՀՀ դրամ:

11 դեպքով արձանագրվել ենլիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 23․550000 ՀՀ դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին