Կարևոր իրադարձություններ

Սահմանադրության օրը Երևանի քաղաքապետարանը կնշի ոչ այնքան ճոխ. «Հրապարակ»

10 Ապրիլ, 2024 08:29
Սահմանադրության օրը Երևանի քաղաքապետարանը կնշի ոչ այնքան ճոխ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է նշել, սակայն ոչ այնքան ճոխ, որքան վարչական շրջանների ամանորյա կորպորատիվներն են նշել։

Սահմանադրության օրվա համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 175 հազար դրամ, միջոցառումն անցկացվելու է Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես կգան 8 երգիչ եւ 1 հաղորդավար, ինչպես նաեւ 18-20 «հանրությանը հայտնի» պարողներ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին