Կարևոր իրադարձություններ

Խորենացու փողոցում բարդի է կոտրվել. մի մասն ընկել է էլեկտրական լարերի վրա, մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում

09 Ապրիլ, 2024 19:54
Խորենացու փողոցում բարդի է կոտրվել. մի մասն ընկել է էլեկտրական լարերի վրա, մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում

Ապրիլի 9-ին, ժամը 15:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պոկված ծառի մի մասը ընկել է էլեկտրական լարերի վրա, իսկ մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում և խոչնդոտում է երթևկությանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասնատել են ծառի ճյուղերը և փրկարարների հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին