Կարևոր իրադարձություններ

Անասնակերերի խանութում բռնկված հրդեհից այրվել են տարրաներում պահեստավորած 9 տոննա դիզելային վառելիք և անասնակեր

09 Ապրիլ, 2024 19:09
Անասնակերերի խանութում բռնկված հրդեհից այրվել են տարրաներում պահեստավորած 9 տոննա դիզելային վառելիք և անասնակեր

Ապրիլի 9-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող անասնակերերի խանութում. առկա են վառելիքաքսուքային նյութեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 15։43-ին։

Խանութի պահեստային տարածքում՝ (մոտ 50 քմ) այրվել են տարրաներում պահեստավորած 9 տոննա դիզելային վառելիք և անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին