Կարևոր իրադարձություններ

Նիստը փակ կանեն. հրավիրվածները կգա՞ն. «Հրապարակ»

09 Ապրիլ, 2024 08:48
Նիստը փակ կանեն. հրավիրվածները կգա՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից  թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։ Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից:

Ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։ Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման եւ սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին եւ Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։

Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաեւ դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաեւ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին