Կարևոր իրադարձություններ

Պայմանագիրս ավարտվեց. գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու. Գարեգին Խումարյան

08 Ապրիլ, 2024 22:22
Հեղինակ՝ Գարեգին Խումարյան
Պայմանագիրս ավարտվեց. գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու. Գարեգին Խումարյան

Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու:

Միջանկյալ, հակիրճ ամփոփում.

Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները)

Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ և վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:

Ի պահ եմ տալիս նաև

լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված և վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:

Առhասարակ արտադրողականության, թերևս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ

Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապակված

Թրաֆիկը ՝ հնգապատկված

Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված

Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված

Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված

Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերևս հարյուրապատկված

Ընկերությունն ընդունել եմ շուրջ 166 մլն դրամ պարտքով (շրջանառության՝15%-ը): Ի պահ եմ թողնում 0 պարտքով և 150 մլն դրամ ավանդադրված ռեզերվներով:

-------------

* Ծանոթագրություն

• ՀՌ ընդհանուր ուղղվածություն ծրագիր «Առաջին ծրագիր»

• ՀՌ երիտասարդական ծրագիր «Իմ ռադիո»,

• ՀՌ մանկապատանեկան ծրագիր «Ռադիո Արևիկ»

Այս ցուցակում կարող էր ռադիո «Վեմն» էլ լինել, որը վարչաիրավական առումով Հանրայինի մաս է, բայց մեր անունից այն այլ հաստատություն է արտադրում, և Հանրայինը «Վեմի» վրա ոչ ջանք է ծախսում, ոչ էլ փող: Այստեղ կա «Իմ ռադիոն», որն առաջ փաստացի այդքան էլ մերը չէր, և Հանրայինի կազմում այն լիարժեքորեն վերագործարկելիս փոխել ենք ամեն ինչ բացի անվանումից: Ցանկում կարող էր լինել նաև Արցախի հանրային ռադիոն, որի ծավալումը ռադիոժամից շուրջօրյա լիարժեք կայանի մեր Ընկերության ինկուբացիոն ծրագիրն էր, բայց այն ողբերգականորեն անցյալում է:

 

Լրահոս

Դիտել ավելին