Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Փարպի ճանապարհի տնկարանից գողացվել է մոտ 300 տնկի

08 Ապրիլ, 2024 14:09
Աշտարակ-Փարպի ճանապարհի տնկարանից գողացվել է մոտ 300 տնկի

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս:

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը՝ իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով:

Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 6-ին ներկայացել է Աշտարակի բաժին և խոստովանել արարքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Աղավնատուն համայնքի վարչական տարածքում գտնվող լքված շինության նկուղում 51 տնկին հայտնաբեվել է: Տղամարդը հայտնել է, որ գողացած տնկիների մյուս մասը կներկայացնի:

39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին