Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

06 Ապրիլ, 2024 17:39
ՏԿԵ նախարարը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։

Շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։

Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։

 

Լրահոս

Դիտել ավելին