Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈւ-երը Մովսեսում վնասել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուրում` քաղաքացիական մեքենա (լուսանկարներ)

06 Ապրիլ, 2024 16:09
Ադրբեջանական ԶՈւ-երը Մովսեսում վնասել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուրում` քաղաքացիական մեքենա (լուսանկարներ)

«Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության,
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,-այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին