Կարևոր իրադարձություններ

16 հազար արցախցի լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

06 Ապրիլ, 2024 09:37
16 հազար արցախցի լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո՝ մինչ այս պահը, Արցախը պաշտոնապես լքել է 115 հազար անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։

Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։

2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։

Սա դեռ ամենը չէ. փետրվար եւ մարտ ամիսներին փոխանցումներ նորից եղել են, իսկ այսօր կայացած վարչապետ Փաշինյան, ԵՄ եւ ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանին է փոխանցվել 270 մլն եվրո ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից։

Հայաստան եկած այս ֆինանսական հոսքի արդյունքն այդպես էլ չի երեւում։ Արցախից բռնի տեղահանվածների գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին