Կարևոր իրադարձություններ

Աճարկուտում քաղաքացին ընկել է բլրից. վերջինիս մարմինը հայտնաբերվել է «Ծլհանի քար» կոչվող տարածքում

04 Ապրիլ, 2024 10:02
Աճարկուտում քաղաքացին ընկել է բլրից. վերջինիս մարմինը հայտնաբերվել է «Ծլհանի քար» կոչվող տարածքում

Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին