Կարևոր իրադարձություններ

Նոր փոփոխություն` Երևանի ավագանու կազմում. ով է վայր դնում մանդատը. «Փաստ»

02 Ապրիլ, 2024 08:19
Նոր փոփոխություն` Երևանի ավագանու կազմում. ով է վայր դնում մանդատը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանի ավագանու կազմում առաջիկա օրերին նոր փոփոխություններ են սպասվում. ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ավագանու անդամի մանդատը վայր դնելու դիմում է գրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա սահմանված կարգով արդեն ուղարկել է մանդատից հրաժարվելու դիմումը։

Ի դեպ, նույն Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Պարալել զեթ» ռուսական տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ նախկին պատգամավորի նկատմամբ ՀՀ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել և առայժմ ոչ պաշտոնապես դիմել են ՌԴ իրավապահներին։ Հայկական կողմը պնդել է, որ Ուրիխանյանը հրապարակային հայտարարություններով վերջին շրջանում անցել է բոլոր թույլատրելի սահմաններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ` իր յութուբյան ալիքում իշխանության դեմ իբր մոտալուտ սպասվող գործողությունների համար հայտարարություններ տարածելով»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին