Կարևոր իրադարձություններ

Հրատապ նիստ՝ սահմանազատման հարցերով. «Հրապարակ»

02 Ապրիլ, 2024 08:02
Հրատապ նիստ՝ սահմանազատման հարցերով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։ Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում:

Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ եւ որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին