Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև կնքվել է տեխնիկական համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2024 17:32
Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև կնքվել է  տեխնիկական համագործակցության հուշագիր (լուսանկարներ)

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 29-ին աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը

Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։

Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական և մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը կարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացների արդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործում և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին