Կարևոր իրադարձություններ

Ագրարայինում էժան գինի են վաճառում. «Հրապարակ»

30 Մարտ, 2024 08:57
Ագրարայինում էժան գինի են վաճառում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, աստվածահաճո «կարեւոր» նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը:

Աշխատակիցներին առաջարկել են մինչեւ ապրիլի 1-ը համալսարանի կողմից արտադրված գինիները ձեռք բերել հատուկ գներով: Առաջին հայացքից թվում է, թե փորձում են որեւէ կերպ նվազեցնել իրենց աշխատակիցների ծախսերը, սակայն երբ ուսումնասիրում ես առաջարկվող 4 գինիների ցանկը, պարզվում է, որ դրանցից 2-ը ոչ թե Ագրարային համալսարանի, այլ՝ ICARE հիմնադրամի գինիներն են:

Ըստ մամուլի, այս հիմնադրամը կապվում է համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի անվան հետ, ով իր պաշտոնավարման տարիներին եւս իրականացնում էր նմանատիպ ակցիաներ:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է համալսարանի հաշվապահություն ներկայացնել գինիների պահանջարկի մասին տեղեկատվություն եւ կազմակերպել ձեռքբերման գործընթացը: Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին