Կարևոր իրադարձություններ

Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և առաջիկա ընտրություններին հանդես գալ իբրև ընդդիմադի՞ր. «Հրապարակ»

30 Մարտ, 2024 08:19
Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում և առաջիկա ընտրություններին հանդես գալ իբրև ընդդիմադի՞ր. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ առաջիկա համապետական ընտրություններին հանդես գալ իբրեւ ընդդիմադիր։ Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, եւ չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին։ Պատմում են, թե Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից` համարում է, որ ըստ արժանվույն չեն գնահատել իրեն:

Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվեցին այդ մտադրությունից»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին