Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են ՕՎԻՐ-ի նախկին պետերը. Ինչը կարող է նոր փոփոխության պատճառ լինել

21 Հոկտեմբեր, 2015 15:04
Ովքե՞ր են ՕՎԻՐ-ի նախկին պետերը. Ինչը կարող է նոր փոփոխության պատճառ լինել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նախօրեին աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը, ով, ի դեպ, այս պաշտոնում էր նշանակվել ընդամենը 2014թ. հունիսի 12-ին:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Սարդարյանին փոխարինելու է նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:

Ժամանակին, նորանշանակ Միշա Սարդարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ՕՎԻՐ»-ում փոփոխությունները շատ արագ նկատելի կլինեն: Սարդարյանն իր պաշտնում ղեկավարեց ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի:

Միշա Սարդարյանը նախկինում եղել է անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, եղել է շտաբի պետի տեղակալ և տեսչական վարչության պետ:

Նա փոխարինել է Նորայր Մուրադխանյանին այն բանից հետո, երբ  ոստիկանապետի հրահանգով, նշված վարչությունում իրականացվել են  ստուգումներ և հայտնաբերվել են խախտումներ, ինչի հետևանքով էլ վարչության պետ Նորայր Մուրադխանյանն իր երկու տեղակալների և մի շարք այլ աշխատակիցների հետ ազատվել է աշխատանքից:

Նշենք, որ ՕՎԻՐ-ում իրականացրած ստուգումները գլխավորել է հենց Միշա Սարդարյանը:

Ժամանակին, խոսելով հայտանաբերված խախտումների մասին, Միշա Սարդարյանը նշել է, որ դրա հիմնական թերությունները աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք են եղել, ուշացվել են դիմումների քննարկման ժամկետները և նման կարգի այլ թերություններ:

 Դեռևս  հայտնի չէ, թե որն է եղել հենց Միշա Սարդարյանի ազատման պատճառը և զարմանալի է, թե ինչու է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շեմին աշխատանքից ազատվում նման կարևոր պաշտոն ունեցող անձը: Քննարկվող փոփոխության մասին ենթադրությունները կամա թե ակամա տանում են միանգամից սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս անգամ ընտրություններին քաղաքացիները մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, այլ նաև նույնականացման քարտերով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին