Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»

28 Մարտ, 2024 08:33
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են ներկայացնում։

 

Մի փոքր հետ գնանք եւ վերհիշենք, թե ինչ կատարվեց նախորդ տարեվերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ ԿԿՀ անդամ Նարինե Ավետիսյանը ինքնաառաջադրվելուց հետո չընտրվեցին եւ հետո լքեցին ԿԿ հանձնաժողովը։

Այժմ գրեթե 3 ամիս այս հանձնաժողովը մնացել է առանց նախագահի եւ անդամների ամբողջական կազմի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը՝ Կարեն Հակոբյանը, այս տարվա մարտի սկզբին լքեց իր պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա պես շատերն են ուզում լքել հանձնաժողովը՝ դժգոհելով եւ՛ հաստիքների համար քիչ վարձատրվելուց, եւ՛ բարդ ու մտավոր ծանր աշխատանքի անպտղությունից։

Տեղեկացանք նաեւ, որ հանձնաժողովում բարդ աշխատանքների հետ մեկտեղ նախագիծ չի առաջարկվում հաստիքացանկն ավելացնելու համար, նաեւ աշխատանքի վարձատրությունները կատարած աշխատանքի դիմաց շատ անհամաչափ քիչ են»։

Հոդվածն ամողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին