Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ն «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել. «Հրապարակ»

27 Մարտ, 2024 08:59
ԱԳՆ-ն «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք է դիմեն ԱԳՆ եւ համապատասխանեցնեն պետական արարողակարգի ծառայության հետ։

Որպես հիմնավորում՝ ԱԳՆ-ն նշում է, որ այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը, բայց թե ինչու են հանկարծ որոշել համանման կիրառություն ապահովել, նախագծում չի նշվում, ուստի կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում որոշել են, որ ՀՀ-ում դրոշները միաչափ պիտի լինեն, բացօթյա տարածքներում՝ ավելի մեծ, փակ տարածքներում՝ 2 անգամ ավելի փոքր, ու, ըստ այդմ, օրենքում փոփոխություններ են նախատեսել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին