Կարևոր իրադարձություններ

Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը. «Հրապարակ»

27 Մարտ, 2024 08:26
Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՄԱԿ ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հնարավոր է առաջիկա շաբաթներին վայր դնի պատգամավորական մանդատը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ ունեցած անհամաձայնությունն է, որն առաջացել է մոտ մեկ տարի առաջ: Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանը եւ այլ «ռեֆորմների»:

Թե ինչու Արսենյանն այս ընթացքում չի հրաժարվել մանդատից` ձգվել է հարցը, կարծում ենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն է առկախել այն: Ինչպես հայտնի է, դեռեւս անցած սեպտեմբերին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ԱԳՆ են ուղարկել Արսենյանին դեսպան նշանակելու հայտը, բայց ագրեմանն այդպես էլ չի եկել, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն մերժել է հայտը։

Իսկ երեկ արդեն կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաեւ Գ. Արսենյանի անունն է։ Նշենք, որ ՌԴ-ն արգելել է նաեւ Արցախի ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը: Երեկ նա հայտնել է, որ մեկնել է Մոսկվա, սակայն օդանավակայանում ձերբակալել են եւ մի քանի ժամ հետո վերադարձրել Երեւան»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին