Կարևոր իրադարձություններ

Ալիևը որ տարածքներն է առաջնահերթ պահանջում. «Հրապարակ»

08 Մարտ, 2024 08:41
Ալիևը որ տարածքներն է առաջնահերթ պահանջում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաեւ Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի:

Ի դեպ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւս հայտարարել է, որ իրենց մարզում ադրբեջանական գյուղեր կան։ Թե ինչու է հիմա խոսվում չորս գյուղերի, այլ ոչ թե ութի մասին, ինչպես նախկինում Փաշինյանն էր հայտարարում, իշխանական մեր աղբյուրների կարծիքով՝ նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը խնդրահարույց չի լինի մեզ համար՝ այնպես, ինչպես մյուսներինը, դիցուք՝ Տիգրանաշենինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին։ Ալիեւն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրահարույց տարածքները»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Թաթուլ Հակոբյանի

 

Լրահոս

Դիտել ավելին