Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն խոստանում է՝ նոյեմբերը հագեցած է լինելու

21 Հոկտեմբեր, 2015 14:34
ԲՀԿ-ն խոստանում է՝  նոյեմբերը հագեցած է լինելու

Դեկտեմբերի 6-ին հանրությունն այո կամ ոչ կասի  սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մինչ այդ, այն քաղաքական ուժերը, ովքեր այո են ասել, քարոզարշավներ են իրականացնելու ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք բազմաթիվ հանդիպումների, քննարկումների միջոցով, իհարկե իրականացնում ենք այն ինչ նախատեսվել է ծրագրով: Բնականաբար մենք կհամագործակցենք այն քաղաքական ուժերի հետ, ովքեր այո են ասել սահմանադրական փոփոխություններին»:

Բաբայանի փոխանցմամբ՝ մոտակա օրերին բնական է, որ կուսակցությունը կունենա ծրագիր՝ կոնկրետ անելիքների հետ կապված:

«Դեռևս մենք ունենք նոյեմբեր ամիսը, որը հագեցած է լինելու տարատեսակ հանդիպումներով: Կարծում եմ մեծամասշտաբ քարոզարշավ ասված այնքան էլ տեղին չէ, քանի որ այս պահի դրությամբ ԲՀԿ զբաղված է ներկուսակցական գործերով, իսկ լայնամասշտաբ քարոզարշավ այս պահին որևէ կուսակցություն չի սկսել:

Իհարկե ԲՀԿ դիտորդ չի լինելու այդ գործընթացներին և բնական է, որ իր մասնակցությունն է ունենալու»:

Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի այն քաղաքական գործիչների մասին, ովքեր համախբվել են  Ոչ-ի ճակատի շուրջ, պատգամավորը պատասխանեց.  «Համախմբվածների իրավունքն է, թե ինչ դիրքորոշում ունեն իրենք, ես չեմ ցանկանում մեկնաբանել»: 

 

Լրահոս

Դիտել ավելին