Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի անունով ներմուծված 22 ՏՄ կամրացվի ուժային կառույցներին. «Հրապարակ»

07 Մարտ, 2024 09:02
«Հայաստան» համահայկական  հիմնադրամի անունով ներմուծված 22 ՏՄ կամրացվի ուժային կառույցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Հայաստան» համահայկական  հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց՝ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամրացվի ուժային կառույցներին։

Խոսքը «Պոլարիս» մակնիշի տարբեր ամենագնացների մասին է, որոնց միջին արժեքը մոտ 10 մլն դրամ է։ 22 տրանսպորտային միջոցներից 8-ը՝ 85.5 մլն ընդհանուր արժողությամբ, կփոխանցվի ՆԳՆ-ին, 4-ը՝ 42 մլն դրամ արժողությամբ՝ ՊՆ-ին, իսկ մնացածը՝ 102 մլն դրամ արժողությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը նման մի փոխանցում էլ արել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ` սփյուռքահայության հանգանակած 100 միլիոն դոլարը փոխանցելով պետությանը, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին