Կարևոր իրադարձություններ

Չարագուշակ նորություն Արա Աբրահամյանի համար

21 Հոկտեմբեր, 2015 14:18
Չարագուշակ նորություն Արա Աբրահամյանի համար

Պուտինի նախկին խորհրդական, Rex գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը Ժողովուրդ թերթին ասել է, որ Հայաստանի մասնավոր անձանցից և հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար:

 

Անդրադառնալով Արա Աբրահամյանի հայտարարություններին, ըստ որի՝ նա անում է այն, ինչ ասում է Պուտինը, Կոլերովն ասել է. «Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչել: Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը ևս չի կարող բացատրել»:

 

Հիշվում է, ոչիշխանական եռյակի գործունեության ամենաակտիվ փուլում, երբ եռյակը նաեւ ակնարկներ էր անում, որ ունի Պուտինի «դաբրոն» իշխանափոխություն անելու համար, Կոլերովը հարցազրույց տվեց եւ հայտարարեց, որ այն գործիչները, որոնք հույս ունեն իշխանության գալ Պուտինի դաբրոյով, «կլոուններ» են: Կոլերովի այդ հայտարարությունից հետո եռյակը հայտարարվեց կրկես եւ ցրվեց:

 

Կոլերովը փաստացի կրկնում է իր խոսքերը, քանի որ երեւում է հայ քաղաքական գործիչները չեն կարողանում հասկանալ մի պարզ բան, որ աշխարհում ոչ ոք, առավել եւս Պուտինը չի ստանձնի նրանց համար պատասխանատվություն: Քաղաքական գործիչները, կազմակերպությունները կարող են լինել գործընկերներ, իսկ նրանք, ովքեր ակնկալում են «դաբրո», ընդամենը խեղկատակներ են, որոնց հետ ոչ ոք չի ցանկանա գործ ունենալ:

 

Մյուս կողմից, Մոսկվան քաղում է Հայաստանի հանդեպ իր քաղաքականության պտուղները՝ Հայաստանում քաղաքական դաշտի միակ հավատամքը ներկայում Պուտինին չբարկացնելն է, նրան որպես «ասող» ընդունելը: Մոսկվայում երեւի պետք է մտածեն, թե ինչու են առնչվում միայն խեղկատակներին:

 

Բայց «ասողին» էլ լսող է պետք, եւ քանի որ «ասողն» այս պարագայում քիչ ինչ այլ հարթության մեջ է, այդ հարթության «օրենքը» պահանջում է, որ «ասողի» խոսքերը պետք է ընդունել որպես հրաման, բայց այդ մասին չբարձրաձայնել: Հայ քաղաքական համարվող գործիչներն այդպես էլ չհասկացան, որ «ասողին» չի կարելի անհարմար դրության մեջ դնել, նրան դնել պատասխանատվության տակ: Միայն խեղկատակները կարող են նման բան անել:

Ավելին ՝  http://www.lragir.am/index/arm/0/comments/view/122110#sthash.A5JHbNMP.dpuf

 

Լրահոս

Դիտել ավելին