Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում զիջել է Ավստրիային (լուսանկարներ)

23 Փետրվար, 2024 11:17
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում զիջել է Ավստրիային (լուսանկարներ)

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է ելույթներն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր (Հայաստան)՝ վաստակած 30 միավորով, նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականի խաղին մրցավայրից հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախապատրաստվելով Ավստրիայի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը վերջին 5 օրերին ուսումնամարզական հավաք և ընկերական խաղ է անցկացրել Վիեննայում՝ մրցելով չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ: Խաղն ավարտվել է Հայաստանի հաղթանակով` 99:93 հաշվով:

ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն:

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկու հանդիպումներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Ռեքս Կալամյանի օգնական Ալեքս Զամպիերը: Վիեննայում նախապատրաստական հավաքն անցկացնելուց հետո Ռեքս Կալամյանը վերադարձել է ԱՄՆ NBA-ի մրցաշրջանի վերսկսման պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին