Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

20 Փետրվար, 2024 20:03
Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու լավագույնս եզրափակել մեր թիմի փայլուն ելույթները:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն (190+247): Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունքով դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթին:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին