Կարևոր իրադարձություններ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վայրկյանների ընթացքում հաղթեց թուրք մրցակցին` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն

17 Փետրվար, 2024 21:24
Ըմբիշ Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վայրկյանների ընթացքում հաղթեց թուրք մրցակցին` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ:

Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն նույն հաշիվը գրանցվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում:

 

Լրահոս

Դիտել ավելին