Կարևոր իրադարձություններ

«Անօթևան» Զառա Արամյանը բնակարան ունի՝ Փոքր Կենտրոնում

21 Հոկտեմբեր, 2015 13:38
Հեղինակ՝ Գուրգեն Վարոսյան
«Անօթևան» Զառա Արամյանը բնակարան ունի՝ Փոքր Կենտրոնում

Ընկերներիցս մեկը, ով ապրում է Մզկիթի հետևի բակում, որին Մեջիթի թաղ աղ են ասում երեկ մի հատ այնպիսի բացահայտում արեց, որ մազերս հերթական անգամ բիզբիզ կանգնեցին՝ Զառա Արամյանին բնակարան հատկացննելոււ քաղաքապետարանի դարակազմիկ որոշումից։ Պարզվում է, որ սույն տիկինը վաղուց արդեն բնակարան ունի Զաքյան Փողոցի վրա (Մաշտոցին զուգահեռ փողոցը, որը հատում է Խորենացին)։ Լավ էլ տուն ա՝ մանսարդայով, բանով։ Ու արդեն քանի տարի ա, էդ բնակարանը Զառան Վարձով ա տալիս։ Սա ոչ թե վարկած ա, կամ էլ ենթադրություն, այդ հաստատ բան ա ժողվուրդ, էդ բնակարանը Զառայինն ա։ Գուցե իր անունով չի փաստաթղթերով, բայց իրենն է հաստատ ու հաստատ վարձով է տալիս։

Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Կամ Զառա Արամյանը ժուլիկի մեկն է, ով հմտորեն թաքցրել է իր ունեցվածքը և հիմարացրել է քաղաքապետարանին՝ ստիպելով հավատալ, որ իրենք ստիպված են մի 10 հոգով փոքր մակերես կիսել իրար հետ, կամ գործ ունենք հանցավոր պայմանավորվածության հետ ու Զառան ատկատով բնակարան է կպցրել, կամ էլ էլի վերադառնում ենք այն վարկածին, որ քաղաքապետարանն՝ իմանալով այս մասին՝ այնուամենայիվ վարձատրել է Զառա Արամյանին, ով համապատասխած ծառայություններ մատուցեց քաղաքապետարանին՝ Էրեբունի Երևանի նախաշեմին։

Ամեն դեպպքում, սա խայտառակ էպիզոդ է։ Անկախ ամեն ինչից, ստացվում է, որ քաղաքապետարանը բնակարան է հատկացրել մեկին, ում ընտանիքն առանց այն էլ երկու բնակարաններ ունի և սեփական տուն՝ քաղաքից դուրս։Ընդ որում, ասեմ ձեզ իմանաք, որ Զաքյանի վրայի բնակարանը վաճառելով, Զառա Արամյանը կարող էր այդ գումարով կարող էր առնվազն երկու բնակարան ձեռք բերել երևանի արվարձաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին