Կարևոր իրադարձություններ

Ռեալը ֆավորիտ է ՊՍԺ-ի դեմ խաղում

21 Հոկտեմբեր, 2015 13:44
Ռեալը ֆավորիտ է ՊՍԺ-ի դեմ խաղում

ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Ժինոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

 
«Համաձայն ենք այն հանգամանքի հետ, որ ՊՍԺ-ն վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։ «Ռեալի» հետ հանդիպումը լավ հնարավորություն է ապացուցելու դա։ Սակայն այս դիմակայության ֆավորիտը «Ռեալն» է։ Իսկ ՊՍԺ-ն ֆավորիտի կարգավիճակ ձեռք կբերի, եթե առաջիկա տարիներին հաղթի «Ռեալին», «Բարսելոնային» կամ «Բավարիային»։ Ներուժի տեսանկյունից ՊՍԺ-ն կարող է հաղթել ցանկացած մրցակցի»,- Ժինոլայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին