Կարևոր իրադարձություններ

Հայաստան կժամանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան

16 Հունվար, 2024 09:50
Հայաստան կժամանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ-Պարի Սեն Ժերմենի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան:

Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։

Ֆրանսիայի ընտրանու հետ նա խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, Արսենալում, Ռեալ Մադրիդում, Լիվերպուլում, Մանչեսթեր Սիթիում, Չելսիում, Յուվենտուսում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին