Կարևոր իրադարձություններ

Թիմային ոսկե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Գրան Պրիից (լուսանկարներ)

15 Հունվար, 2024 14:38
Թիմային ոսկե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Գրան Պրիից (լուսանկարներ)

Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները:

10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին ու ոսկե մեդալ նվաճել: Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ անհատական պայքարում Նարե Գաբրիելյանը չեմպիոն էր դարձել 10 մ օդամղիչ ատրճանակ երիտասարդների պայքարում, իսկ Կարապետյանը արծաթե մեդալի էր արժանացել 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում:

 

Լրահոս

Դիտել ավելին