Կարևոր իրադարձություններ

Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլն ավարտվել է

14 Հունվար, 2024 10:53
Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլն ավարտվել է

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 2-րդ խաղափուլը:

Տղամարկանց առաջնությունում այսօր հաղթել են Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Էրիկ Չաքրյան - Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուէլ Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան - Արթուր Դավթյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 1.5 միավոր:

Կանանց առաջնությունում այսօր հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մարիամ Ավետիսյան - Պոլինա Կոբակ, Աննա Խաչատրյան - Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում 2-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 2 միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին