Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներն այժմ ամբողջ աշխարհն է դիտում. Ռոնալդու

31 Դեկտեմբեր, 2023 16:34
Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներն այժմ ամբողջ աշխարհն է դիտում. Ռոնալդու

Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության զարգացման մասին:

«Ես երջանիկ եմ, քանի որ երբ որոշեցի գալ այստեղ, ոչ ոք չհավատաց իմ ասածներին (որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կհայտնվի աշխարհի թոփ 5 լիգաների մեջ)։ Բայց հիմա դա նշանակություն չունի։ Ամենակարևորն այն է, որ լիգան աճում է, խաղացողները ցանկանում են գալ այստեղ, քանի որ տեսնում են, որ առաջնությունը լուրջ է:

Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներն այժմ ամբողջ աշխարհն է դիտում։ Դա լավ է, ես ուրախ եմ: Ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ։ Եթե ուժեղ խաղացողներ գան այստեղ, նրանց լավ կընդունեն»,- նշել է ֆուտբոլիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին