Կարևոր իրադարձություններ

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում

25 Դեկտեմբեր, 2023 18:13
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում:

Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին