Կարևոր իրադարձություններ

Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանն՝ արծաթե մեդալակիր

15 Դեկտեմբեր, 2023 13:20
Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանն՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը վարկանիշային Գրան Պրիում երկամարտի 7 մեդալ է նվաճել:

Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը, Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

 

Լրահոս

Դիտել ավելին