Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Դոհայում ավարտին մոտեցող Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

13 Դեկտեմբեր, 2023 17:34
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Դոհայում ավարտին մոտեցող Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր:

102 կգ քաշայինների պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում նա գրավել է 5-րդ տեղը՝ 211 կգ արդյունքով։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով դարձել էր Գրան Պրիի արծաթե մեդալակիր, իսկ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ 189 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել նաև Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, կտևի մինչև դեկտեմբերի 14-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին