Կարևոր իրադարձություններ

Հայտնի են ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողները (լուսանկարներ)

11 Դեկտեմբեր, 2023 17:47
Հայտնի են ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողները (լուսանկարներ)

Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերը, որի ծրագրում ընդգրկված էին 12 մարզաձևեր:

Ուսանողական խաղերը տեղի են ունեցել գարնանային՝ մարտ - մայիս և աշնանային՝ սեպտեմբեր - նոյեմբեր փուլերով: Մարզական խաղերին մասնակցել են 25 պետական և մասնավոր բուհերի շուրջ 1500 ուսանող մարզիկներ:

Ֆուտզալ

Ֆուտզալ մարզաձևի մրցումներն անցկացվել են լիգայի ձևաչափով:«Ֆուտզալի Համալսարանական Լիգա» մրցաշարին, որը մեկնարկել է ապրիլին, մասնակցել են 10 համալսարանների շուրջ 200 ուսանող մարզիկներ: Եզրափակիչ խաղերի արդյունքում հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական համալսարանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանի թիմը:

Համալսարանական Լիգայի լավագույն խաղացող է ճանաչվել Դավիթ Մանուկյանը ԵՊԲՀ-ից, իսկ լավագույն դարպասապահ՝ Արման Մակարյանը (ՀՌՀ):

Բադմինթոն

ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով բադմինթոնի առաջնությանը համալսարանական 8 թիմեր են մասնակցել: Հաղթողների պարգևատրումն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:

Աղջիկների զուգախաղում մրցանակային եռյակը՝

Երևանի պետական համալսարան,

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Տղաների զուգախաղում մրցանակային եռյակը՝

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,

Մխիթար Գոշ համալսարան:

Աղջիկների մենախաղում հաղթող է ճանաչվել Էլեն Տիրատուրյանը ԵՊՀ-ից, իսկ տղաների մենախաղում առաջին տեղը զբաղեցրել է Զավեն Մնացականյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից:

Սպորտային ժայռամագլցում

Աղջիկների առաջատար եռյակը՝

Նելլի Բաբաջանյան (ԵՊՀ),

Ադրինե Արշակյան (ԵՊՀ),

Մարգարիտա Աթանեսյան (ՀՖԿՍՊԻ)

Տղաների առաջատար եռյակը՝

Անդրե Մարտիրոսյան (ԵՊՀ),

Մհեր Օհանիսյան (ԵՊՀ)

Գևորգ Մանուկյան (ՀՖԿՍՊԻ):

Պարանի ձգում

Պարանի ձգման առաջնության հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսական համալսարանի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Երևանի պետական համալսարանի թիմը:

Վոլեյբոլ

ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված վոլեյբոլի աղջիկների և տղաների մրցաշարերին մասնակցել են համալսարանական 18 թիմեր:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ, իսկ երրորդ տեղը՝ ՀՊՏՀ թիմերը:

Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել ՀՖԿՍՊԻ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է ՀՊՏՀ թիմը:

Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մասսայական սպորտի բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Բասկետբոլ

ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվել են նաև բասկետբոլի աղջիկների և տղաների մրցաշարերը, որոնց մասնակցել են համալսարանական 15 թիմեր:

Աղջիկների թիմային պայքարում լավագույն եռյակը՝

ՀՖԿՍՊԻ
Հայ-ռուսական համալսարան,

Հայաստանի ամերիկյան համալսարան:

Տղաների թիմային պայքարում լավագույն եռյակը՝

ՀՖԿՍՊԻ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԵՊՀ:

Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի ղեկավար Դրաստամատ Մուրադյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին