Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի հետ հուշագիրը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան

11 Դեկտեմբեր, 2023 14:36
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Հնդկաստանի հետ հուշագիրը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը 95 կողմ, միաձայն քվերակությամբ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։

Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։

Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։

Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին