Կարևոր իրադարձություններ

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

09 Դեկտեմբեր, 2023 15:02
Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, 2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

 

Լրահոս

Դիտել ավելին