Կարևոր իրադարձություններ

Օրաթերթը հերթական հաղթանակն է տարել դատարանում. «Հրապարակ»

07 Դեկտեմբեր, 2023 08:17
Օրաթերթը հերթական հաղթանակն է տարել դատարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում, այս անգամ` վերաքննիչ քաղաքացիական: Դատարանը` դատավոր Մ. Հարթենյանի նախագահությամբ, մերժել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի եւ դրա տնօրեն Դավիթ Փափազյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի 10.01.2023 թ․ որոշումը, որով մերժվել էր նրանց հայցը: Եվ պետական բյուջեից ահռելի գումարներ ստացող ֆոնդը հիմա պետք է նաեւ «Հրապարակի» փաստաբանի ծախսերը հոգա:

Ճիշտ է` այդ ծախսն իրենց գրպանից չեն վճարելու, եւ անգամ, հավանաբար, որեւէ մեկը նկատողություն չի ստանալու` լրատվամիջոցի եւ դատարանի ժամանակը խլելու ու անհիմն հայց ներկայացնելու համար, սակայն նման կազմակերպության համար ուղղակի ամոթալի է, որ պայքարում են խոսքի ազատության դեմ եւ գրագետ իրավաբաններ չունեն, որ հուշեն` երբ կարելի է հայց ներկայացնել դատարան, երբ` չի կարելի: Ի դեպ, այս ֆոնդը ԶԼՄ-ներին դատի տալու մեծ սեր ունի, մոտ 6 հայցադիմում է ներկայացրել տարբեր լրատվամիջոցների դեմ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին