Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմը

01 Դեկտեմբեր, 2023 14:23
Հաստատվել է ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրված թեկնածուների պաշտոնական կազմը

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:

Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.

Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ), 
Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

 

Լրահոս

Դիտել ավելին