Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում մոտ 100 ահաբեկչի են ձերբակալել (տեսանյութ)

21 Հոկտեմբեր, 2015 12:28
Մոսկվայում մոտ 100 ահաբեկչի են ձերբակալել (տեսանյութ)

Մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է«Հիզբ ութ–Թահրիր» ահաբեկչական խմբավորման 97 անդամի։ Օպերատիվ տվյալներով՝ նրանք զբաղվում էինմահմեդականների հավաքագրմամբ, գրոհայինների համար դրամական միջոցների հավաքմամբ և ծայրահեղական գրականության տարածմամբ։

ՕՄՕՆ–ի աշխատակիցները 1 օրվա ընթացքում խուզարկել են մոսկովյան 24 բնակարան։

Այն մասին, որ 9–հարկանի շենքում ահաբեկիչներչն իսկական շտաբ են ստեղծել, չեն իմացել նույնիսկ հարևանները։ Բնակարաններից մեկում հայտնաբերված թռուցիկի վրա գրված է եղել. «Ռուսաստանը դիտարկվում է մեր դեմ մշտապես պատերազմող պետություն». «Հիզմ ութ–Թահրիր» (արաբերեն թարգմանվում է «Ազատագրման իսլամական կուսակցություն»)։

«vesti.ru»-ի փոխանցմամբ՝ այս խմբավորումը ՌԴ տարածքում ահաբեկչական է ճանաչվել 2003–ից։Նրա գործունեությունն արգելված է նաև Եվրոպայում ու Միջին Ասիայում։

«Ծայրահեղական այս կազմակերպության անդամները նոր հետևորդների հավաքագրմամբ էին զբաղվում իսլամադանների շարքերում, տարածում էին արգելված կրոնական գրականություն, ինչպես նաև դրամական միջոցներ հավաքում զինված խմբավորումների գրոհայիններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,– հայտնել են ուժային կառույցներից։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջերս «Հիզբ ութ–Թահրիրը» հայտարարել էր աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպության՝ ԻԼԻՊ–ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Որոշ տվյալներով՝ հենց այդ խմբավորման անդամներն են օգնել Սիրիայի և Իրաքի ահաբեկիչներին ՌԴ–ում նոր զինյալներ գտնել։

Ներկայումս պարզվում է, թե քանի գրոհային էր պատրաստվում ԻԼԻՊ–ին ուղարկել «Հիզբ ութ–Թահրիրը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին