Կարևոր իրադարձություններ

Համաձայնել են. Արա Աբրահամյանը՝ վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ նախագահ

08 Հոկտեմբեր, 2015 07:59
Համաձայնել են. Արա Աբրահամյանը՝ վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ նախագահ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանըմ ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության:

«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:

Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, եւ եւս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին