Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Խորվաթիա

20 Նոյեմբեր, 2023 13:18
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Խորվաթիա

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ`
Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»,
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»,
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»:

Պաշտպաններ`
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան),
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան),
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա),
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա),
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»,
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»,
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»,
Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ:

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ`
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա),
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան),
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա),
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»,
Արտակ Դաշյան - «Փյունիկ»,
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»,
Արթուր Միրանյան – «Նոա»,
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա),
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա),

Ավելացնենք, որ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: 

Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին