Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ էր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելել Կոտայքի մարզ. (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2015 12:06
Ինչո՞ւ էր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելել Կոտայքի մարզ. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը վաղ առավոտան այցելեց Կոտայքի մարզ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում բացվեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքը:

Վ. Գասպարյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին և տեղում տվեց հանձնարարականներ պատասխանատուներին:

Այսուհետ Կոտայքի մարզի բնակիչները չեն հասնի Երևան ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, տեխզննում անցկացնելու, վարորդական իրավունքի վկայականներ ստանալու համար, այլ կարող են այցելել եվրոպական չափանիշներին համապատասխան նորակառուց հաշվառման քննական բաժանմունքը: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին