Նախօրեին վրաերթի ենթարկված 79-ամյա քաղաքացին մահացել է
21 Հոկտեմբեր, 2015 11:57
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է: