Կարևոր իրադարձություններ

Ասադը ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

21 Հոկտեմբեր, 2015 11:50
Ասադը ժամանել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի երեկոյան ժամանել է Մոսկվա և բանակցություններ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը, վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Բանակցություններ են կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված և նեղ ձևաչափով»,-ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքերով, ընդլայնված ձևաչափով բանակցություններին մասնակցել են ՌԴ ղեկավարաթյան բարձրաստիճան պաշտոնյաները:

«Բանակցությունները տևել են բավական երկար, բանակցությունների թեման հասկանալի է»,-հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին