Կարևոր իրադարձություններ

Համալսարանից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

21 Հոկտեմբեր, 2015 11:48
Համալսարանից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի համալսարաններից մեկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սմբատ Ա.-ին և 1993 թ. ծնված Աշոտ Ա.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Աշոտ Ա.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին